The book includes the works of the great French poet Gerard de Nerval “October Nights” and “Walks and Memories”. The “October Nights” series of short stories, first published in 1852, is a unique reflection on the search for the inner edge, the poetic feat and the complex relationship between public demand and demand. Gerard de Nerval is forced to record his defeat, regularly reporting in the enchanted gardens of the inner world, trying to repel the proponents of the “school of truth” with a special subtle irony. As the description of urban manners and entertainment is completed page by page in real, colorful detail, the trajectory of the “Divine Comedy” appears from time to time, reminding us that the poet’s wanderings are also an inner journey through the craters of a real, imaginary city. In “Walks and Memories”, one of Nerval’s last works, the persistent search for the inner edge continues./ Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքի և հասարակական պահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերար դը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաև ներքին ուղևորություն են իրական և մտացածին քաղաքի խառնարաններով: «Զբոսանքներ և հիշողություններում», որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառող որոնումը:
Alessandro Baricco - Silk, Ալեսսանդրո Բարիկկո - Մետաքս, 1, Antares
£13.83
Hermann Hesse-Journey to the East, Հերման Հեսսե-Ուխտագնացություն Արևելք, 1, Antares
£13.83
Gérard de Nerval-Ocotber Nights. Walks and Memories, Ժերար դը Ներվալ – Հոկտեմբերյան գիշերներ: Զբոսանքներ և հիշողություններ, 1, Antares
£13.83
Pages: 232, Cover: hard, Language: Eastern Armenian, Size: 11×16,5, Published: 2020, Translation from French by Shushanik Tamrazyan
Էջեր՝ 232,Կազմ՝ կոշտ,Լեզու՝ արևելահայերեն,Չափս՝ 11×16,5, Հրատարակված է՝ 2020, Թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի

